Մատչելիության հղումներ

Քաթարը ցանկանում է Հայաստանից որակյալ աշխատուժ ներգրավել


Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության հունիսի 6-8-ը այցելել է Քաթար` այդ երկրի աշխատանքի նախարար Նասեր Բին Աբդալլահ ալ-Համիդիի հրավերով:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Քաթարի աշխատանքի նախարարի, Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի տեղակալի, Համադ բժշկագիտական համալիրի եւ գործատու այլ գործակալությունների ղեկավարների հետ:

Քննարկված հարցերի շրջանակում փոխադարձաբար կարեւորվել է Հայաստանից Քաթար որակյալ աշխատուժի ներգրավման կարեւորությունը, մասնավորապես` առողջապահության, ինժեներաճարտարապետական, տեխնոլոգիական ոլորտներում:

Հայաստանյան աշխատուժի օգտագործման իրավական եւ աշխատանքային պայմանագրի դրույթները հստակեցնելու նպատակով կայացած փորձագիտական քննարկման արդյունքում նախաստորագրվել է Քաթարի տարածքում Հայաստանի աշխատուժի օգտագործման մասին համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG