Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Սարգսյան. «Մինսկի խումբը մոտ է հաջողության»


«Մենք հետաքրքրված ենք, որ հայ - ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Վիեննայում ընթացող Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին նվիրված Համաշխարհային տնտեսական ֆորումի «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում երեկ պատասխանելով ներկաների հարցերին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը մոտ է հաջողության, եւ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունը դրա վկայությունն է:

Տիգրան Սարգսյանի խոսքով` հայկական կողմը համաձայն է այն հիմնական դրույթների հետ, որոնք առկա են այդ հայտարարության մեջ, եւ պատրաստ է քաղաքական կամք դրսեւորել ու արագ համաձայնության գալ:

«Մեր տեսանկյունից, դրա համար կան բոլոր օբյեկտիվ նախադրյալները: Անհրաժեշտ է, որ մեր ադրբեջանցի գործընկերները նույնպես ցուցաբերեն քաղաքական կամք եւ պատրաստ լինեն ստորագրելու համաձայնագիր, որը բազա կհանդիսանա հետագա բանակցությունների համար», - ասել է Հայաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG