Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի կայքի հարգելի այցելուներ, վերջին շրջանում բավականին լավատեսական կարծիքներ են հնչում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ հնարավոր համաձայնություն ձեռք բերելու վերաբերյալ:

Մինչդեռ, ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենգաուերի խոսքով, եթե իրական քայլեր չձեռնարկվեն, «ռազմական գործողությունների վերսկսումը անխուսափելի է»: Ավելին` նա համոզված է, որ «լարվածությունը շփման գոտում չի թուլանալու»:

Հայ փորձագետներն էլ անհանգստություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին Ադրբեջանի հայտարարության առնչությամբ:

Մենք կցանկանայինք լսել ձեր կարծիքը` ի՞նչ ակնկալիքներ ունեք Կազանում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայանալիք բանակցություններից:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG