Մատչելիության հղումներ

Հունիսի 7-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 419 դատապարտյալ


Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ, հունիսի 7-ի դրությամբ, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 419 դատապարտյալ, կրճատվել է 25 դատապարտյալի պատժաչափը:

Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) ազատ է արձակվել 46 դատապարտյալ եւ կրճատվել է 2-ի պատժաչափը, «Էրեբունի» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 92 դատապարտյալ եւ կրճատվել է 7-ի պատժաչափը, «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 31 դատապարտյալ եւ կրճատվել է 1-ի պատժաչափը, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 26 դատապարտյալ եւ կրճատվել է 3-ի պատժաչափը, «Արթիկ» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 42 դատապարտյալ, «Վանաձոր» ՔԿՀ-ից` 16, «Սեւան» ՔԿՀ-ից` 49, «Հրազդան» ՔԿՀ-ից` 19, «Աբովյան» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 1 դատապարտյալ եւ կրճատվել է 3-ի պատժաչափը, «Գորիս» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 11 դատապարտյալ եւ կրճատվել է 9-ի պատժաչափը, «Կոշ» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 86 դատապարտյալ: «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG