Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջեւ խորհրդակցություն Երեւանում


Ֆրանսիայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարության մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Ֆիլիպ Լըֆորը այսօր կժամանի Հայաստան՝ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցության նպատակով:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամլո բաժնի հաղորդագրության համաձայն` խորհրդակցության ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային քաղաքականության եւ երկկողմ համագործակցության հարցեր:

Նախատեսվում է նաեւ ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG