Մատչելիության հղումներ

Թագուհու ծննդյան օրվա առթիվ Սերժ Սարգսյանը այցելել է բրիտանական դեսպանատուն


Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն` Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Չարլզ Լոնսդեյլին եւ դեսպանատան աշխատակիցներին՝ նշելով, որ Հայաստանը չափազանց կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները: Նախագահն ընդգծել է աշխարհում Միացյալ Թագավորության դերն ու նշանակությունը եւ այդ երկրի ջանքերը եվրամերձեցման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG