Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հրաժեշտ տվեց ԱՄՆ դեսպանին


Հունիսի 7-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել դեսպան Յովանովիչի անձնական ավանդը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Դեսպան Յովանովիչը նշել է, որ իր համար հաճելի էր աշխատել Հայաստանում եւ շնորհակալություն է հայտնել իր աշխատանքի ընթացքում ցուցաբերված աջակցության եւ արդյունավետ համագործակցության համար:

Նախարար Նալբանդյանը դեսպան Յովանովիչին մաղթել է հետագա հաջողություններ իր դիվանագիտական գործունեության մեջ եւ նրան պարգեւատրել ԱԳՆ հուշամեդալով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG