Մատչելիության հղումներ

«Ստվերի դեմ պայքարելու համար պետք է տարանջատել իշխանությունն ու բիզնեսը»


Մինչ հարկային ոլորտի պատասխանատուները հայտարարում են, թե այս տարվա հարկային բարեփոխումներն ուղղված են փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, գործարարները հակառակն են պնդում։

Վանաձորում գործող «Սզնի» ընկերության սեփականատեր Գառնիկ Սահակյանը չի հավատում կառավարության` ստվերի դեմ պայքարին։

«Հարկային պետական ծառայության պետը էսօր Սամվել Ալեքսանյանի մակարդակի մի օլիգարխ է։ Եվ դու ուզում ես, որ նա ռեֆորմներ իրականացնի՞։ Չի անելու», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գառնիկ Սահակյանը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG