Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 10-ին վեցօրյա այցով կմեկնի Վրաստան


Հունիսի 10-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը միջեկեղեցական եւ հովվապետական վեցօրյա այցով կմեկնի Վրաստան` Վրաց ուղղափառ եկեղեցու Իլիա երկրորդ կաթողիկոս-պատրիարքի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` այցի շրջանակներում Վեհափառը հանդիպումներ կունենա Վրաց կաթողիկոս-պատրիարքի, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, ինչպես նաեւ Վրաստանում հավատարմագրված դիվանագետների, կրոնական համայնքների առաջնորդների, վրաց եւ հայ մտավորականության հետ:

Հունիսի 12-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ կվերաօծվի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցին:

Հունիսի 13-15-ը Վեհափառը, ուղեկցությամբ Վրաց պատրիարքի, Թբիլիսիից կմեկնի Ջավախք, ուր կայցելի հայաշատ Ախալցիխե, Ախալքալաք, Գանձա, Ասպինձայի, Նինոծմինդայի եւ Ծալկայի շրջկենտրոններ:

Ամենայն Հայոց կաթողիկոսին այցի ընթացքում ուղեկցելու են բարձրաստիճան հոգեւորականներ, մտավորականներ:

Վեհափառի այցը Վրաստան նախատեսված էր դեռ մեկ տարի առաջ, սակայն հրավիրող կողմի խնդրանքով մի քանի անգամ հետաձգվել էր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG