Մատչելիության հղումներ

Եվրոպայում գործարկվեց արեւային էներգիայով աշխատող առաջին գնացքը


Եվրոպայում գործարկվել է արեգակնային էներգիայով աշխատող առաջին գնացքը: Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը, առաջին «կանաչ» գնացքը աշխատում է Փարիզ - Ամստերդամ ուղիով:

Գնացքին անհրաժեշտ էլեկտրաէներգիան արտադրում են արեւային մարտկոցները, որ տեղադրված են 3.6 կիլոմետրանոց թունելի վրա: Նախագծի արժեքն է շուրջ 16 միլիոն եվրո:

«Էլեկտրաէներգիայի արտադրությունը տեղում թույլ է տալիս խնայել դրա փոխադրման ծախսերն ու խուսափել կորուստներից», - նշում է նախագիծն իրականացրած Enfinity ընկերության ղեկավար Սթիվեն դե Թոլեները:

Ընկերությունը նախատեսում է նույնպիսի տեխնոլոգիա ներդնել նաեւ Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG