Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կոչ է անում Եմենում սկսել «իշխանության փոխանցման գործընթաց»


Պաշտոնական Վաշինգտոնը կոչ է արել Եմենում սկսել «իշխանության փոխանցման անհապաղ գործընթաց», այն բանից հետո, երբ այդ երկրի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը մեկնեց հարեւան Սաուդյան Արաբիա` բուժում ստանալու նպատակով:

Անցած ուրբաթ օրը Սալեհը, ով գտնվում էր մայրաքաղաք Սանայում իր նստավայրում, վիրավորվեց հրթիռային հարձակման հետեւանքով:

Սպիտակ տան խոսնակ Ջեյ Գարնեյը ճեպազրույցում հայտարարել է, թե Եմենում իշխանության «սահուն փոխանցումը բխում է ժողովրդի շահերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG