Մատչելիության հղումներ

Ֆլեշմոբ դիվիզիան հրավիրում է բացօթյա ընթերցանության


«Բոլորս գնում ենք գիրք կարդալու» ֆլեշմոբը, ապրիլ 2010

«Բոլորս գնում ենք գիրք կարդալու» ֆլեշմոբը, ապրիլ 2010

Հայկական ֆլեշմոբ դիվիզիան, որն արդեն հասցրել է երիտասարդությանը համախմբել մի քանի գաղափարների շուրջ, այժմ առաջարկում է մասնակցել բացօթյա ընթերցանության փառատոնի:

Ֆլեշմոբի կազմակերպիչները մտադիր են այս նախաձեռնությամբ «ապացուցել, որ մենք գրքասեր ազգ ենք»: Այդ կապակցությամբ կոչ են անում բոլոր ցանկացողներին հունիսի 11-ին իրենց նախընտրած գրքով գալ Կասկադի քանդակների պուրակ եւ կարդալ այն:

Ֆլեշմոբ դիվիզիան այս կերպ կրկնում է 2010-ի ապրիլին իրենց իրականացրած ֆլեշմոբը, որը բավական մեծ արձագանք ստացավ` նույն վայրում հավաքելով բազում «պատահական ընթերցողների»:
XS
SM
MD
LG