Մատչելիության հղումներ

Շարունակվում են հիմնական դպրոցի ավարտական քննությունները


Armenia - a photo of Armenian graduate pupils at an exam, 24May2010

Armenia - a photo of Armenian graduate pupils at an exam, 24May2010

Հիմնական դպրոցի 9-րդ դասարանի ավարտական քննությունները մեկնարկել են հունիսի 3-ին եւ ավարտվելու են 20-ին: Հունիսի 6-ին հանրապետության շուրջ 1400 դպրոցների 38.605 աշակերտներ մասնակցեցին «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննությանը. թեստերը լուծելու համար նրանց տրվել էր 120 րոպե:

Քննական միասնական համակարգին անցնելուց հետո դպրոցների քննությունների թեստերը եւս կազմում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը: Սակայն դպրոցների ավարտական քննությունները որեւէ կերպ չեն վերահսկվում, եւ տնօրեններն են ներկայացնում են արդյունքները: Կրթության եւ գիտության նախարար Մանուկ Մկրտչյանը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ այս ուղղությամբ փորձում են քայլեր ձեռնարկել:

Աշակերտների խոսքով` թեստերն այնքան էլ բարդ չեն, թեեւ եղել են հարցեր, որոնց դժվարացել են պատասխանել:

Դպրոցների տնօրեններն էլ պնդում են, որ քննությունների համար դրամահավաք չի իրականացվել, «միայն որոշ գումարներ են հավաքվել քննական հանձնաժողովներում ընդգրկված ուսուցիչների համար «սեղան գցելու» եւ ծաղկեփնջեր գնելու համար»:

XS
SM
MD
LG