Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները սկսել են այցը տարածաշրջան


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Բեռնար Ֆասիեն սկսել են իրենց այցը տարածաշրջան:

Այսօր միջնորդները ժամանել են Բաքու, որտեղ, Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի վկայությամբ, նրանց արդեն ընդունել է Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ` վաղը համանախագահները հետեւելու են շփման գծի Աղդամի հատվածում ԵԱՀԿ-ի առաքելության կողմից անցկացվելիք մոնիտորինգին, ապա հատելու են շփման գիծը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Մինսկի խմբի համանախագահները Երեւանում կլինեն հունիսի 9-ին: Այստեղ նրանք հանդիպելու են նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ակնկալվում է, որ միջնորդները կլինեն նաեւ Ստեփանակերտում:

Այցի շրջանակներում համանախագահները քննարկելու են, մասնավորապես, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումների նախապատրաստման հարցերը:

Հունիսի 25-ին Կազանում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG