Մատչելիության հղումներ

logo-print

Եմենի նախագահը հեռացել է երկրից


Եմենի նախագահ Ալի Աբդալա Սալեհը շաբաթ երեկոյան հեռացել է երկրից: Բուժվելու նպատակով նա ժամանել է Սաուդյան Արաբիա:

Նա վիրավորվել էր ուրբաթ օրը, հունիսի 3-ին նախագահի նստավայրի հրթիռակոծման հետեւանքով:

Երկիրը ղեկավարելու պարտականությունը ժամանակավորապես դրվել է փոխնախագահ Աբդ-Ռաբու Մանսուրայի վրա:

Սպիտակ տունը հաղորդում է, որ Բարաք Օբամայի վարչակազմի հակաահաբեկչական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան շաբաթ օրը զրույց է ունեցել Աբդ-Ռաբու Մանսուրայի հետ:

Հրթիռակոծությունից վիրավորված Եմենի բարձրատիճան եւս հինգ պաշտոնյա, այդ թվում վարչապետը, բուժվելու նպատակով գտնվում են Սաուդյան Արաբիայում:

Մայրաքաղաք Սանայում ցուցարարները հավաքվում են կենտրոնական հրապարակում` նշելու համար իրենց հաղթանակը:

Եմենի իշխող կուսակցության ներկայացուցիչ Թարեք ալ-Շամին Reuters լրատվական գործակալությանը ասել է, թե մի քանի օրից նախագահը կվերադառնա:

Ցուցարարները երդվում են կանխել նրա վերադարձը:

Այս տարվա սկզբից բողոքի ուժեղ ցույցեր սկսվեցին երկիրը ավելի քան 30 տարի ղեկավարող նախագահի դեմ: Բախումների արդյունքում մոտավորապես 400 մարդ է սպանվել:

Եմենի բնակչության մոտավորապես 40 տոկոսը օրական 2 դոլարից նվազ գումարով է գոյատեւում: Եմենը համարվում է արաբական աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG