Մատչելիության հղումներ

Ռուսաստան - Հայաստան` 3:1


«Եվրո - 2012»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստան - Հայաստան հանդիպումը ավարտվեց ռուսաստանցի ֆուտբոլիստների հաղթանակով` 3:1 հաշվով:

Խաղի հաշիվը բացեցին հայաստանցի ֆուտբոլիստները` հանդիպման 25-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկոս Պիզելին, սակայն մեկ րոպե անց Ռոման Պավլյուչենկոն հավասարեցրեց հաշիվը:

Առաջին խաղակեսում հիմնականում հավասար պայքար ընթացավ, թեեւ ակնհայտ էր նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնելու եւ արագ առավելության հասնելու` ռուսաստանցի ֆուտբոլիստների ձգտումը:

Երկրորդ խաղակեսում Ռուսաստանի հավաքականը ուժեղացրեց ճնշումը եւ երկու անպատասխան գնդակ ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը: Այդ երկու գոլերի հեղինակը եւս դարձավ Ռոման Պավլյուչենկոն` հանդիպման 59-րդ եւ 73-րդ (11 մետրանոցից) րոպեներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG