Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը կայցելի Հայաստան


Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 6-ին Հայաստան կայցելի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում, ի թիվս այլ պաշտոնյաների, ընդգրկված են Իրանի արտգործնախարարը, էներգետիկայի եւ առեւտրի նախարարները:

Նախատեսված են Մահմուդ Ահմեդինեժադի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Քննարկվելու են երկկողմ տնտեսական համագործակցությանը, մասնավորապես էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց հայաստանյան որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե այցի ընթացքում նախատեսված է նաեւ Իրանի նախագահի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ: Սողոմոնյանը փոխանցեց, որ Հայաստանում Իրանի դեսպանությունը նման առաջարկով իրենց չի դիմել` հավելելով նաեւ, որ գալիք շաբաթ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չի լինելու:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG