Մատչելիության հղումներ

Լիբիայում առաջին անգամ կիրառվել են Apache մարտական ուղղաթիռներ


ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հայտարարել է, որ ավելի քան երկու ամիս առաջ Լիբիայում մարտական գործողությունն սկսելուց հետո լույս շաբաթ գիշերը առաջին անգամ կիրառվել են Apache մարտական ուղղաթիռներ:

Բրիտանական այս ուղղաթիռները ունենք բոլոր անհրաժեշտ սարքավորումներն ու սպառազինությունը ռազմական օբյեկտները ռմբահարելու համար:

Ուղղաթիռներն օգտագործվել են Մուամար Քադաֆիի բանակի զրահատեխնիկայի եւ կենդանի ուժի դեմ: Չի նշվում, սակայն, թե կոնկրետ որտեղ եւ ինչ թիրախներ են ոչնչացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG