Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանություն նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը


Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը պաշտոնապես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե հայկական զինված ուժերը հունիսի 3-ին ադրբեջանցի քաղաքացիական անձ են սպանել:

«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն արդեն հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե իբր ղարաբաղյան զինված ուժերի կողմից ադրբեջանցի քաղաքացիական անձ է սպանվել», - ասված է Կարապետյանի տարածած հայտարարությունում. - «Եթե ադրբեջանական կողմն ունի ապացույցներ, ապա կարող է դրանք ներկայացնել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար: Կարծում եմ` նման տեղեկությունների տարածումը հերթական սադրանքն է Կազանում նախատեսված նախագահների հանդիպումից առաջ, որով ադրբեջանական կողմը փորձում է քաղաքական միավորներ շահել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG