Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնն ու Էլմար Մամեդյարովը քննարկել են Ղարաբաղի խնդիրը


Հունիսի 3-ին Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Մինչ հանդիպումը սկսելը նրանք մամուլի համար կարճ հայտարարություններ են արել:

Հիլարի Քլինթոնը անդրադառնալով Ղարաբաղի խնդրին, ասել է, թե հավատարիմ են մնում Մինսկի խմբի միջոցով տարվող աշխատանքներին, փորձելով լուծել «Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունը»:

Էլմար Մամեդյարովը ԱՄՆ-ի պետքարտուղարին շնորհակալություն է հայտնել տարածաշրջանում «ավելի կայունություն եւ խաղաղություն հաստատելու ջանքերի համար, հատկապես հայ - ադրբեջանական հակամարտության Լեռնային Ղարաբաղի խնդրում»:

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը համանախագահող երեք երկրների ղեկավարների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների վերջերս արված համատեղ հայտարարությունը նա օգտակար է համարել նաեւ չլուծված հակամարտությունը միջազգային հանրության ուշադրության տակ պահելու առումով:

Ինչ վերաբերում է ԱՄՆ - Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, ապա Հիլարի Քլինթոնը ասել է, թե ցանկանում է ընդգծել Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի հարաբերությունների «ռազմավարական կարեւորությունը»:

Նա ներկայացրել է քննարկվող հարցերի շրջանակները՝ երկկողմ հարաբերություններ, տարածաշրջանային , ինչպես նաեւ գլոբալ խնդիրներ:

Քլինթոնն ասել է, թե «հավատարիմ են Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայմանն ու խորացմանը»:

Ի պատասխան՝ Մամեդյարովն ասել է, թե Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները «բավականին լավ» են զարգանում եւ ընդգծել է, որ այդ հարաբերությունները «ռազմավարական» բնույթ ունեն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG