Մատչելիության հղումներ

Մահացել է «Դոկտոր մահը»` Ջեք Գեւորգյանը


Ջեք Գեւորգյանը դատարանում, 1999 թվական
Ջեք Գեւորգյանը դատարանում, 1999 թվական
Կյանքի 84-րդ տարում, այսօր ԱՄՆ-ում մահացել է որպես «Դոկտոր մահ» հայտնի ամերիկահայ բժիշկ Ջեք Գեւորգյանը:

Ինչպես Associated Press լրատվական գործակալությանը հայտնել է Ջեք Գեւորգյանի փաստաբան Մեյեր Մորգանրոթը, նա մահացել է Միչիգանի «Բոմոնթ» հիվանդանոցում:

Detroit Free Press-ը որպես Ջեք Գեւորգյանի մահվան պատճառ նշել է արյան թանձրուկի (տրոմբ)` ոտքից սրտին հասնելը:

«Դոկտոր մահը» օգնել է կյանքից հեռանալ 130 ծանր հիվանդների:

Ամերիկահայ բժիշկը 1998 թվականին անբուժելի հիվանդ Թոմաս Յուկի «երկրորդ աստիճանի սպանության» մեղադրանքով դատապարտվել էր 10-25 տարվա ազատազրկման, սակայն բանտում 8.5 տարի մնալուց հետո ազատ էր արձակվել` առողջական վիճակի պատճառով:

«Դոկտոր մահը» մի հարցազրույցում խոստովանել էր, որ վախենում է մահվանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG