Մատչելիության հղումներ

Երեւանում է բրիտանական The King’s Singers երգչախումբը


«Երեւանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնն այս տարի բացվում է Grammy մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ The King’s Singers խմբի համերգով` հունիսի 3-ին: Ավելի քան չորս տասնամյակի պատմություն ունեցող խումբը համարյա ամեն տարի թողարկում է առնվաձն մեկ ձայնասկավառակ, տարվա ընթացքում հանդես է գալիս շուրջ 400 համերգներով:

The King’s Singers-ը կազմված է 6 տղամարդկանցից, ովքեր հանդես են գալիս որպես երգչախումբ` առանց ուղեկցող երաժշտության. տղաները փոխարինողներ չունեն, եւ 43 տարվա պատմության ընթացքում խումբն ունեցել է ընդամենը 21 անդամ:

Հսկայական ու շատ բազմազան երգացանկ ունեցող The King’s Singers-ը չունի ղեկավար եւ աշխատում է դեմոկրատական սկզբունքով. խմբի անդամները որոշումներ ընդունում են միասին: - «Մենք կատարում ենք ամեն տեսակի երաժշտություն՝ սկսած վաղ վերածննդի դասական գործերից մինչեւ 21-րդ դարի փոփ: Մենք, կարծում եմ, տարբեր ենք ցանկացած այլ երգչախմբից, քանի որ չենք փորձում հնչել ինչպես 6 հոգուց բաղկացած երգչախումբ, այլ ձգտում ենք հնչեցնել միայն մեկ ձայն», - պատմեց խմբի անդամներից Ջոնաթան Հովարդը:

XS
SM
MD
LG