Մատչելիության հղումներ

Ավետ Բարսեղյանին չեն հեռացրել հեռուստաեթերում քաղբանտարկյալ բառը թույլատրելու համար


Օրեր առաջ Հովհաննես Ազոյանը կամ հումորիստ Հովոն «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» ծրագրի ընթացքում իբրեւ իր բարձր տրամադրության պատճառ` նշել էր նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման փաստը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` դա պատճառ է դարձել, որ այդ օրվա հաղորդավարներից Ավետ Բարսեղյանը հեռացվի աշխատանքից:

«Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Գագիկ Մկրտչյանը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ Ավետ Բարսեղյանի պայմանագիրը չի խզվել եւ նրան աշխատանքից ոչ ոք չի հեռացրել: Նա նաեւ պնդեց, որ իրենց եթերում որեւէ բառի նկատմամբ «ցենզուրա» չկա:

Ավետ Բարսեղյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում իրենց անվանեց «քաղաքական առումով անգրագետ» եւ պնդեց, որ «այս աղմուկը հեքիաթային է»: Հաղորդավարը բացատրեց, որ պարզապես ողջունել է իր գործընկերոջ` Հովհաննես Ազոյանի «ազատամտությունը»:

XS
SM
MD
LG