Մատչելիության հղումներ

Մամեդյարովը հանդիպել է Բրադկեի հետ


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 1-ին Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցեր, տեղեկացնում են ադրբեջանական լրատվական գործակալությունները` վկայակոչելով երկրի արտգործնախարարության հաղորդագրությունը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԱՄՆ է մեկնել անցած կիրակի օրը:

Այսօր Վաշինգտոնում նախատեսված է Մամեդյարովի հանդիպումը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG