Մատչելիության հղումներ

Սիրիայում ուժայինների կողմից եւս 15 մարդ է սպանվել


Կրկին հաղորդագրություններ են ստացվում Սիրիայում անվտանգության ուժերի կողմից իրականացված սպանությունների մասին:

Ըստ սիրիական ընդդիմադիր «Տեղական համակարգող կոմիտեի», երեկ երկրի կենտրոնական հատվածում գտնվող Ռասթան քաղաքում անվտանգության ուժերի կողմից սպանվել է առնվազն 15 մարդ:

Սիրիայում երրորդ ամիսը շարունակվող հակակառավարական ակցիաների մասնակիցների նկատմամբ իշխանությունների կողմից ուժի կիրառման հետեւանքով զոհվածների թիվը, իրավապաշտպանների տվյալներով, արդեն գերազանցում է 1100-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG