Մատչելիության հղումներ

Հայաստանը` ամերիկյան վերլուծաբանների քննարկման թեմա


Ամերիկյան Քարնեգի հիմնադրամն ու Արտաքին քաղաքականության կենտրոնը այսօր քննարկում են անցկացնելու Հայաստանում ժողովրդավարական զարգացման մարտահրավերների, օրենքի գերակայության, մամուլի ազատության, կոռուպցիայի եւ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների շուրջ:

Քննարկումը, որին կմասնակցեն Արտաքին քաղաքականության կենտրոնի ներկայացուցիչ Ադամ Հագը, Ազգային դեմոկրատական ինստիտուտից Լորա Ջյուիթը եւ Ամերիկյան իրավաբանական ասոցիացիայից Դոն Շոքը, կկենտրոնանա նաեւ վերոհիշյալ խնդիրների լուծման հարցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ունեցած ազդեցության վրա:

Բարձրացվող հարեցրի շուրջ իր տեսակետները կներկայացնի Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը:

Քննարկումը կվարի Քարնեգի հիմնադրամի կովկասյան հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG