Մատչելիության հղումներ

Քննարկվել է Հայաստանի ականազերծման ազգային քաղաքացիական ծրագիրը


Հունիսի 2-ին Միգրացիայի միջազգային կազմակերպության օժանդակությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել քննարկում` նվիրված Հայաստանում ականազերծման գործողության ազգային քաղաքացիական ծրագրի նախագծմանը:

Բացման խոսքում ՀՀ պաշպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը շեշտել է «Հայաստանում մարդասիրական ականազերծման ազգային ծրագիր ունենալու արդիականությունը` կարեւորելով միջազգային համագործակցության արդյունքում ակնկալվող բազմակողմ օժանդակությունը կենտրոնի հետագա աշխատանքներին»:

Քննարկման ընթացքում, ինչպես փոխանցում է Պաշտպանության նախարարությունը, միջազգային փորձագետները ներկայացրել են կենտրոնի առաջնային խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ, որոնք, ի թիվս այլ հարցերի, վերաբերում էին ազգային ականազերծման գործողությունների չափորոշիչների ընդունմանը, կասկածելի ականապատ տարածքների նոր հետազոտության անցկացմանը եւ դրա հիման վրա ազգային ականազերծման հայեցակարգային փաստաթղթերի մշակմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG