Մատչելիության հղումներ

Google-ը պնդում է, որ չինացի հաքերները կոտրել են G-mail փոստային ծառայությունը


Ինտերնետային հսկա Google ընկերությունը հայտարարել է, որ Չինաստանից գործող հաքերները կոտրել են իր G-mail փոստային ծառայությունում գրանցված հարյուրավոր բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների, զինծառայողների եւ լրագրողների փոստարկղերը:

Google-ը չի մանրամասնել, թե կոնկրետ ո՞ր ոլորտի պաշտոնյաներն են հարձակման թիրախ դարձել: Ընկերությունը նաեւ հրաժարվել է մեկնաբանել, թե ի՞նչ տեղեկատվություն կարող էր պարունակվել հարձակման ենթարկված փոստային հաշվեհամարներում:

Սա Google ընկերության ծառայությունների դեմ ուղղված երկրորդ խոշոր հարձակումն է Չինաստանից գործող հաքերների կողմից: Նախորդ հարձակումը տեղի էր ունեցել մոտ 17 ամիս առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG