Մատչելիության հղումներ

logo-print

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը տարածաշրջան կայցելի այս ամիս


Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հունիսի 9-ին երկօրյա այցով ժամանելու է Ադրբեջան:

Ինչպես փոխանցում է Day.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունից ստացած տեղեկատվությունը, այցի շրջանակներում նախատեսվում են Ափաթուրայի հանդիպումները Ադրբեջանի արտգործնախարարությունում, արտակարգ իրավիճակների նախարարությունում, Պետական սահմանապահ ծառայությունում, խորհրդարանում, որոնց ընթացքում քննարկվելու է այդ երկրի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների ամբողջ սպեկտրը:

Ջեյմս Ափաթուրայը, ով նախկինում ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչն էր, Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում է անցած տարվա նոյեմբերից: Նրա առաջին այցը Հարավային Կովկաս ծրագրված էր դեռ մարտին, սակայն Լիբիայի իրադարձությունների հետեւանքով հետաձգվել է:

Դիվանագիտական աղբյուրներից «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի այցը Հայաստան սպասվում է հունիսի վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG