Մատչելիության հղումներ

Քահանան կարգալույծ է հռչակվել` Շվեյցարիայի թեմի հետ կապված


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հունիսի 1-ի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Աբել քահանա Մանուկյանը` «նկատի առնելով նրա կողմից շարունակվող կարգազանց անուղղա ընթացքը` ի հետեւումն Աբել քահանայի կախակայման վերաբերյալ մայիս 5, 2011 թվակիր տնօրինության»:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն` կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Հրաչ Մանուկյան:

Աբել քահանա Մանուկյանի քահանայագործությունը Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ մայիսի 10-ից կախակայված էր` «դրսեւորած կարգազանց ընթացքի` Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նշանակված առաջնորդական տեղապահի եւ Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու եւ Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG