Մատչելիության հղումներ

ՀԲԸՄ-ը կաջակցի Հայաստանի ռազմակրթական ծրագրերին


Բանակաշինությանը Սփյուռքի աջակցության հարցեր են քննարկվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի երեկ կայացած հանդիպման ընթացքում:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ Հայրենիք-Սփյուռք համերաշխությունն ու միասնականությունը:

Կարեւորելով բանակաշինությանը Սփյուռքի աջակցությունը` Պերճ Սեդրակյանը նշել է, որ այսուհետ ռազմակրթական ծրագրերին աջակցելը լինելու է ՀԲԸՄ-ի ուշադրության կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG