Մատչելիության հղումներ

Այս տարի դիմորդների ընդհանուր թիվը 1209-ն է` կապված շրջանավարտների բացակայության հետ: Բուհ ընդունվողների միջին տարիքը 19-ն է: Հայաստանում ձեւավորվել է 11 քննական կենտրոն, եւս մեկը`Լեռնային Ղարաբաղում: Առաջինը քննությունները քիմիան եւ ռուսերենն էին:

Պետական ու ոչ պետական բուհերի սահմանած 20.928 տեղերից անվճար են 2.428-ը, իսկ 18.500-ը` վճարովի, ինչը նշանակում է, որ ցանկացած դիմորդ, ով կկարողանա հաղթահարել քննության գնահատականի անցողիկ շեմը՝ 7.5 միավորը, կդառնա ուսանող:

Այս տարի գնահատման եւ թեստավորման կենտրոնը անցկացնում է քննություններ եւ’ պետական, եւ’ մասանավոր բուհեր ընդունվողների համար: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանի խոսքով` կազմված թեստերը համապատասխանում են ուղեցույցի պահանջներին, անգամ որոշ առաջադրանքներ ավելի մատչելի են դարձրել, որպեսզի ընդունելության նվազագույն շեմը հեշտ հաղաթահարելի լինի:

Նախորդ տարիներին նման` այս տարի էլ հուլիսի 4-ից հետո կկայանա ընդունելության քննությունների երկրորդ փուլ` Ջավախքից, այլ պետություններից ժամանած, բանակից ավելի ուշ զորացրված ու առաջին փուլի ժամանակ հիվանդացած դիմորդների համար:

XS
SM
MD
LG