Մատչելիության հղումներ

Պարզելու համար, թե ինչպես է գործում հասարակական վայրերում ծխելն արգելող ՀՀ օրենքը` «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը 2010-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսումնասիրություններ է կատարել օրենքում նշված մի շարք հաստատություններում: Դաշինքի առաջարկով մշակված նախագծերի նոր փաթեթը մտել է ԱԺ եւ փետրվարի 7-ից դրական եզրակացությամբ ընդգրկվել է քառօրյա նիստերի օրակարգ, սակայն մինչեւ հիմա դեռ չի քննարկվել:

Ներկայացված փաթեթում առաջարկվում է արգելված գոտիներում ծխողներին տուգանքի ենթարկել 5 հազար դրամի չափով, իսկ տուգանելու պատասխանատվությունը վստահված է ոստիկաններին: Այդ մասին պատմեց «Հայաստանն առանց ծխախոտի» դաշինքի համակարգող Դիանա Պետրոսյանը:

Առողջապահության ազգային ինստիտուտը 2004 եւ 2009 թվականներին իրականացրել է հարցում` պարզելու համար դեռահասների շրջանում ծխելու տարածվածության ցուցանիշը: Հարցումն իրականացվել է հանրապետության 60-ից ավելի դպրոցներում եւ մասնակցել են 13-15 տարեկան երեխաները: 2004-ի համեմատությամբ 2009-ին դեռահասների շրջանում ծխախոտի տարածվածության աճ չի նկատվել: Կանոնավոր ծխողների թիվը աղջիկների շրջանում 1 տոկոս է եղել, իսկ տղաների մոտ տատանվում է մինչեւ 6-7 տոկոս:

1987 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 31-ը սահմանել է որպես Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր: Կազմակերպության տվյալներով` 20-րդ դարում ծխելու հետեւանքով մահացել է 100 մլն մարդ, աշխարհում գրանցված յուրաքանչյուր 10-րդ մահվան պատճառը նույնպես ծխախոտն է:

XS
SM
MD
LG