Մատչելիության հղումներ

Երեւանում անցկացվում է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը


Այսօր կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի առաջարկությամբ եւ խորհրդի անդամների քվեարկության արդյունքում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել է նոր անդամ՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջին (Ջեմբերջյան), Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ի պաշտոնե հաստատվել է որպես խորհրդի անդամ: Խորհրդի կազմի համալրման հետ կապված, Հիմնադրամի գործադիր վարչությանը հանձնարարվել է համապատասխան փոփոխություններ կատարել կանոնադրության մեջ՝ հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը սահմանելով 36 հոգի:

Այնուհետեւ նիստի մասնակիցները դիտել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2010 թվականին կատարված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ, լսել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի զեկույցը` հաշվետու տարում Հիմնադրամի գործադիր վարչության կատարած աշխատանքների մասին:

Նիստի օրակարգի շրջանակներում Հոգաբարձուների խորհրդի անդամներին կներկայացվի նաեւ Վերստուգիչ հանձնաժողովի եւ «Գրանթ Թորնթոն» ընկերության հաշվեքննիչ կազմակերպության եզրակացությունը, որից հետո նիստի մասնակիցները կքննարկեն հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Գագիկ Հարությունյանի զեկույցը Հիմնադրամի նախորդ տարիների աշխատանքների եւ հետագա զարգացումների, հիմնախնդիրների ու դրանց լուծումների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG