Մատչելիության հղումներ

logo-print

Եվրադատարանը հրապարակեց Խոդորկովսկու հայցով դատավճիռը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր հրապարակեց ընդդեմ Ռուսաստանի Դաշնության ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու ներկայացրած հայցի հիման վրա կայացրած վճիռը:

Եվրադատարանի վճռեց, որ 2003 թվականին Խոդորկովսկու ձերբակալության ժամանակ խախտվել են նրա իրավունքները, սակայն չընդունեց ռուսաստանցի նախկին մեծահարուստի պնդումը, թե իր դեմ գործը քաղաքական դրդապատճառներ ունի:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Եվրադատարանի դատավճիռը ռուսաստանցի գործարարի նկատմամբ դատավարության ողջ ընթացքի համար կդառնա կարեւորագույն իրադարձություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG