Մատչելիության հղումներ

Վաղը` Արեգակի մասնակի խավարում. այն Հայաստանից դիտել հնարավոր չի լինի


Հունիսի 1-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում: Լուսինը կծածկի Արեգակի մոտ 50.5 տոկոսը:

Հայկական աստղագիտական ընկերության հաղորդագրության համաձայն` այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինելու. այն տեսանելի կլինի Հյուսիսային կիսագնդի բարձր լայնություններից:

Խավարումը կսկսվի հյուսիսային Չինաստանում եւ Սիբիրում Գրինվիչի ժամանակով ժամը 19:25:18-ին եւ երկու ժամ անց՝ 21:16:11-ին, կլինի առավելագույն փուլը (0.601 մագնիտուդ) Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքում: Մասնակի խավարումը կավարտվի Գրինվիչի ժամանակով ժամը 23:06:56-ին:

Այս խավարումը 2011 թվականի արեգակնային չորս մասնակի խավարումներից երկրորդն է: Առաջինը տեղի է ունեցել հունվարի 4-ին, հաջորդ խավարումները սպասվում են հուլիսի 1-ին եւ նոյեմբերի 25-ին:

Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի եւ Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG