Մատչելիության հղումներ

Ամերիկայի հայկական համագումարի բաց նամակը Ջերարդ Գաֆեսճյանին


Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը բաց նամակ է հրապարակել` ուղղված հայազգի գործարար, բարերար Ջերարդ Գաֆեսճյանին:

Նամակում Հովնանյանը, անդրադառնալով վերջերս ամերիկյան դատարանի կողմից «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամին Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի եւ հուշահամալիրի կառուցման իրավունքների փոխանցմանը, հույս է հայտնում, որ Գաֆեսճյանը ձեռնամուխ կլինել նախագծի իրականացմանը, եւ այս նախագիծը չի արժանանա «մինչ օրս չիրականացված»` Երեւանում արվեստի թանգարանի ստեղծման Գաֆեսճյանի «մեծ գաղափարի» ճակատագրին:

«Չնայած դատավարության ժամանակ չցանկացար երաշխավորել, որ այս սեփականությունը կօգտագործվի բացառապես թանգարանի կառուցման նպատակով, դու պարտավորված ես հայ ազգի առջեւ ի սկզբանե հաստատված գաղափարով եւ առանց որեւէ պայմանների կառուցել Ցեղասպանության այս թանգարանը: Եթե դու պատրաստ ես սա երաշխավորել, ես միգուցե կկարողանամ համոզել բոլոր շահագրգիռ կողմերին` չդիմել բողոքարկման», - ասված է Հրայր Հովնանյանի նամակում:

Ամերիկայի հայկական համագումարը եւ Ջերարդ Գաֆեսճյանը դեռ 2006 թվականից վիճարկում են ԱՄՆ-ում Ցեղասպանության թանգարանի եւ հուշահամալիրի կառուցման իրավունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG