Մատչելիության հղումներ

Որքանո՞վ է արդյունավետ թատերական փառատոների առատությունը հայաստանում


Թատերագետ Լեւոն Մութաֆյանը բարձր է գնահատում փառատոների դերը` հատկապես գեղագիտական արժեքները բացահայտելու եւ ճշգրտելու հարցում: Նա նաեւ փառատոնը համարում է այլ արժեքների մերձենալու լավ հնարավորություն, թեեւ դեմ է, որ ամեն թատերական ստուգատես փառատոն են անվանում:

Մշակութաբան, լրագրող Նվարդ Ասատրյանի խոսքով` նախորդ երկու ամսում Երեւանում եւ մարզերում 10 փառատոն է անցկացվել, ինչը, ըստ նրա, հանգեցնում է «չարդարացված մրցավազքի»:

Թատերագետների կարծիքով` փառատոները մեծամասամբ անցկացվում են մշակույթի նախարարության աջակցությամբ, որը, սակայն, «չի աշխատում եւ պատասխանատվություն չի կրում դրանց որակի համար»:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG