Մատչելիության հղումներ

Քեթրին Էշթոնի հայտարարությունը Հայաստանում ընդհանուր համաներում ընդունելու վերաբերյալ


Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը ողջունել է Հայաստանում համաներում հայտարարելու մասին որոշումը:

«Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի նախագահի կողմից առաջարկված եւ մայիսի 26-ին խորհրդարանի կողմից հաստատված ընդհանուր համաներումը: Ես նաև ողջունում եմ նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը` վերսկսելու 2008 թվականի ընտրություններին հաջորդած դեպքերի հետաքննությունը», - ասել է Էշթոնը` այսօր տարածած հայտարարության մեջ ու հավելել. - «Սրանք կարեւոր զարգացումներ են Հայաստանի համար, որոնք համապատասխանում են ԵՄ կողմից վաղուց հնչեցրած պահանջներին եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի առաջարկներին: Խրախուսում եմ Հայաստանի քաղաքական ուժերին օգտվել այս հնարավորությունից` վերսկսելու իրենց երկխոսությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG