Մատչելիության հղումներ

logo-print

Մայիսի 30-ի ժամը 16:00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 274 դատապարտյալ


Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում շարունակվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի հաղորդագրության համաձայն` մայիսի 30-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ազատ են արձակվել թվով 274 դատապարտյալ:

Համաներման կիրառման ողջ գործընթացը կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի վկայությամբ` այս համաներման արդյունքում պատժից ամբողջությամբ կազատվի մոտ 400 մարդ, եւս մոտ 400-ի վրա կտարածվի համաներումը, բայց միայն կկրճատվի նրանց պատժի չկրած մասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG