Մատչելիության հղումներ

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ռուսաստանի հետ խաղին


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այսօր հրապարակեց թիմի կազմը, որը կմեկնի Սանկտ Պետերբուրգ:


Ուսումնամարզական հավաքները Հայաստանի հավաքականը կսկսի վաղվանից, Ռուսաստան կմեկնի հունիսի 3-ի առավոտյան:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վարդան Մինասյանը հայտնեց, որ թիմը ֆունկցիոնալ առումով շատ ավելի լավ մարզավիճակում է քան Ռուսաստանի հետ նախորդ հանդիպման ժամանակ էր, եւ որ, ըստ գլխավոր մարզչի, ամենակարեւորն է, կազմում ընդգրկված ֆուտբոլիստները վնասվածքներ չունեն:

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հինգերորդ փուլից հետո 10-ական միավորով B խմբի մրցաշարային աղյուսակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են Սլովակիան, Ռուսաստանը եւ Իռլանդիան: Հայաստանը 8 միավորով չորրորդն է: Վարդան Մինասյանի կարծիքով հիմա չարժե կենտրոնանալ վիճակագրության վրա կամ գնահատել եզրափակիչ դուրս գալու շանսերը:

«Ամեն խաղի մենք ձգտում ենք հաղթանակի: Դա առաջադրանք է», - նշեց մարզիչը: - «Իսկ ակնկալիքը այն է, որ պետք է ավելի լավ խաղանք, քան երեւանյան խաղում, որովհետեւ Երեւանում մենք ցույց չտվեցինք այն ներուժը եւ այն, ինչին որ երկրպագուն էր սովոր անցած տարվա խաղերով»:

Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտը, որտեղ ունենալու խաղը, 22 հազար հանդիսական է տեղավորվում: Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնների, տեղերի 10 տոկոսը պետք է հատկացվի հյուրընկալվող թիմի երկրպագուներին` 2200 տեղ:

«Հայկական առաջին ճակատ» ֆան ակումբի հիմնադիր ղեկավարներից Սերգեյ Ջանջոյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ մոտ 3 տասնյակ երկրպագուներ հունիս 1-ին ավտոբուսով Երեւանից կշարժվեն Սանկտ-Պետերբուրգ:

«Ինձ թվում է մենք հզոր աջակցություն կկարողանանք կազմակերպել, թեկուզ գիտենք ուր ենք գնում` Ռուսաստան, Պետերբուրգ, «Զենիթի» երկրպագուներ», - ասաց Ջանջոյանը:

Հանդիպման տոմսերը Հայաստանում արդեն վաճառվում են: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցում է տուրիստական կազմակերպություններից մեկի հետ, որտեղից փոխանցեցին, որ տոմսի արժեքն է` 800 ռուբլի կամ 11 հազար դրամ` հրաժարվելով, սակայն, հրապարակել, թե քանի տոմս ունեն վաճառքում եւ որքան են արդեն վաճառել:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ռուսաստանի հետ խաղին
please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG