Մատչելիության հղումներ

logo-print

Խոսրովի արգելոցի ճակատագիրը շարունակում է անհանգստացնել բնապահպաններին


Հայաստանում գործող բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներն անհանգստացած են, որ առաջիկայում, հնարավոր է, վերսկսվեն շինարարական աշխատանքները Խոսրովի արգելոցում, որի մի հատվածում` «Գիլան» արգելավայրում, այսօր կանգնած է երկհարկանի մի շինություն, սակայն շինարարությունը, բնապահպանության նախարարի հրամանով առայժմ սառեցված է:

Կառավարության երկու որոշումներով «Գիլան» կոչվող 118 հա տարածքը 60 տարի ժամկետով վարձակալության է տրվել «Հովազաձոր» ընկերությանը, որն անմիջապես սկսեց կառուցապատել այն: «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով` անհրաժեշտ է վերականգել այդ տարածքի կարգավիճակը` արգելավայրը կրկրին արգելոց դարձնելով:

«Գիլան» տարածքը հարուստ է բուսական եւ կենդանական աշխարհով, իսկ շինարարությունը, որը կարող է ծավալվել, բնապահպանների համոզմամբ` էկոհամակարգի խաթարման լուրջ սպառնալիք է: Կարինե Դանիելյանի սա համարում է «իրավական նոնսենս եւ բնապահպանների անունից խնդրում է վերանայել այն»:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կարծիքով` իրենք «խնդիր են ունենալու ներդրողի հետ, թեեւ մտադիր են հրավիրել նրան բանակցելու, ինչպես նաեւ կարգավորեl տարածքում ապրող ընտանիքների խնդիրները»:

«Էկոտուրիզմ» ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալյանի կարծիքով` «որպես տարածք` դա շատ յուղալի է կտոր եւ հիանալի վայր է ամառանոցների համար», իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հարություն Բարսեղյանի համոզմամբ` արգելոցում բոլոր խնդիրները լուծված են. «այժմ փորձում են զարգացնել էկոտուրիզմը»:

XS
SM
MD
LG