Մատչելիության հղումներ

Առաջիկա շաբաթներին կմեկնարկի Իրան-Հայաստան նոր բարձրավոլտ էլեկտրագծի կառուցումը


Tehran Times-ը հաղորդում է, որ 800-900 մեգավատ հզորությամբ բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցումը Իրանի եւ Հայաստանի միջեւ կսկսվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Այդ մասին հայտնել է Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն:

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ կիրակի օրը հանդիպման ընթացքում Նամջուն հավելել է, որ նախագիծը կարժենա 110 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG