Մատչելիության հղումներ

logo-print

Կարմիրգյուղի 4-րդ դասարանի աշակերտուհին հաղթող է ճանաչվել «Կենգուրու» մաթեմաթիկական մրցույթում


Այս տարի «Կենգուրու» մանկական շարժման մաթեմաթիկական մրցույթին մասնակցել է 36672 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերի 912 եւ Ստեփանակերտի 13 դպրոցներից, այս մասին ասված է մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի ինտերնետային կայքում:

Մրցույթի հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Արաքսի Գասպարյանը, որն էլ, որպես բացարձակ հաղթող, կստանա արժեքավոր մրցանակ:

Այս տարի լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների թիվը գրեթե կրկնապատկվել է` կազմելով 308, իսկ ընդհանուր առմամբ՝ 1140 աշակերտ արժանացել է մրցանակների:

Մայիսի 23-ից 31-ն ընկած ժամանակահատվածում «Այբ» հիմնադրամի աշխատակիցներն այցելելու են Հայաստանի տարբեր քաղաքներ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղ, որպեսզի անձամբ հանձնեն երեխաների հավաստագրերը, պատվոգրերն ու մրցանակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG