Մատչելիության հղումներ

logo-print

Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին


Մայիսի 31-ին Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բելառուսի մայրաքաղաք:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, նիստին կքննարկվի 2010թ. դեկտեմբերին տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության Խորհրդի նստաշրջանի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը` ուղղված կազմակերպության առավել ամրապնդմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG