Մատչելիության հղումներ

Մալթան օրինականացնում է ամուսնալուծությունը


Մալթայի քաղաքացիների մեծ մասը կողմ է արտահայտվել ամուսնալուծությունների օրինականացմանը:

Նախօրեին անցկացված հանրաքվեի նախնական արդյունքներով` քվեարկությանը մասնակցել է ընտրողների 72 տոկոսը:

Հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն կիրակի երեկոյան:

Մալթան Եվրամիության միակ պետությունն է, որտեղ ամուսնալուծությունը չի թույլատրվում:

Կաթոլիկ եկեղեցին եւ իշխող Ազգայնական կուսակցությունը դեմ են արտահայտվում ամուսնալուծությունների օրինականացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG