Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը մեկնում է ԱՄՆ


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վաղը մեկնում է Միացյալ Նահանգներ:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթ կունենա Իսլամական կոնֆերանսի կազմակերպության դեսպանների հանդիպման ժամանակ, կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի, ՄԱԿ-ում Արաբական երկրների լիգայի եւ ասիական պետությունների մշտական ներկայացուցիչների հետ:

Մինչեւ հունիսի 3-ը այցի շրջանակներում Մամեդյարովը կլինի նաեւ Վաշինգտոնում, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, «Բրուքինգս» հաստատության ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կենտրոնի տնօրեն Ֆիոնա Հիլի հետ:

Մայիսի 19-ին Վաշինգտոնում Հիլարի Քլինթոնի հետ հանդիպել էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG