Մատչելիության հղումներ

Իտալիան մտադիր է մեկ երրորդով կրճատել Լիբանանում իր զինծառայողների թիվը


Իտալիան մտադիր է մեկ երրորդով կրճատել Լիբանանում իր զինծառայողների թիվը: Այդ մասին այսօր հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարարը:

Նախօրեին Լիբանանի հարավում պայթյունի հետեւանքով 6 իտալացի զինվոր էր վիրավորվել:

Ներկայումս Լիբանանում ՄԱԿ-ի ուժերում ծառայում է 1780 իտալացի:

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը Լիբանանի հարավում` Իսրայելի հետ սահմանի մոտ, տեղակայվել են 2006 թվականի հուլիսին` «Հըզբոլա» զինված խմբավորման եւ իսրայելական բանակի բախումից հետո:

Այժմ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում 13 հազար զինծառայող է ընդգրկված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG