Մատչելիության հղումներ

Սոչիի Լազարեւսկոյե շրջանում տեղադրվել է Անդրանիկի հուշարձանը


Ռուսաստանյան Սոչի քաղաքի Լազարեւսկոյե շրջանի Վոլկոնկա գյուղում այսօր, երբ Հայաստանը նշում է Հանրապետության տոնը, նախատեսված է զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանի բացման արարողությունը:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, հուշարձանի տեղադրման գաղափարը շրջանի հայ համայնքինն է, որի ներկայացուցիչներից շատերը ցեղասպանության տարիներին Անդրանիկի կողմից փրկված հայերի ժառանգներն են:

Սոչիում Անդրանիկի հուշարձանի տեղադրման մտադրության մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության առաջին հաղորդագրությունը հարուցել էր թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների կտրուկ հակազդեցությունը, սակայն հայ համայնքի նախաձեռնությունը պաշտպանել են տարբեր կազմակերպություններ, այդ թվում` ոչ հայկական:

Հուշարձանի հեղինակն է Սոչիում բնակվող հայտնի ճարտարապետ Մարատ Մինասյանը: Հուշարձանը ստեղծվել է նվիրատվությունների շնորհիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG