Մատչելիության հղումներ

Մայիսի 28-ի ժամը 00:30-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 267 դատապարտյալ


Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում երեկվանից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի հաղորդագրության համաձայն` մայիսի 28-ի ժամը 00:30-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 267 դատապարտյալ, այդ թվում` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ)` 27, «Էրեբունի» ՔԿՀ-ից` 70, «Վարդաշեն» ՔԿՀ-ից` 25, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից` 14, «Արթիկ» ՔԿՀ-ից` 33, «Վանաձոր» ՔԿՀ-ից` 8, «Սեւան» ՔԿՀ-ից` 21, «Հրազդան» ՔԿՀ-ից` 16, «Աբովյան» ՔԿՀ-ից` 1, «Գորիս» ՔԿՀ-ից` 11, «Կոշ» ՔԿՀ-ից` 41: «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման գործընթացը շարունակվում է:

Համաներման կիրառման ողջ գործընթացը կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի վկայությամբ` այս համաներման արդյունքում պատժից ամբողջությամբ կազատվի մոտ 400 մարդ, եւս մոտ 400-ի վրա կտարածվի համաներումը, բայց միայն կկրճատվի նրանց պատժի չկրած մասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG